Իրանը $3.3 մլն պարգևավճար է խոստացել բրիտանացի գրողին սպանելու դիմաց
Իրանի հոգևոր` Khordad հիմնադրամը 3.3 մլն դոլար է խոստացել այն մարդուն, ով կսպանի ` իր գրքում Մուհամադ մարգարեին և իսլամը ծաղրող բրիտանացի գրող Սալման Ռաշդիին, հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով իրանական օրաթերթերը:
Ծագումով հնդիկ Ռաշդիի 1988թ.-ին լույս տեսած The Satanic Verses (Սատանայական բանաստեղծություններ) գրքում Մոհամադ մարգարեին ուղղված նկարագրություններն Իրանի հոգևորականների կողմից որպես «սրբապղծություն» են որակվել:
Աղմկահարույց այս գրքի վաճառքն արգելվել է աշխարհի մի շարք երկրներում` մասնավորապես Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Հարավային Աֆրիկայում:
1989 թ.-ին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեյը նոր ֆետվա է արձակել, որում կոչ է անում սպանել բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կապ ունեն գրքի ստեղծման հետ: Այժմը Ռաշդին գտնվում է բրիտանական կառավարության պաշտպանության տակ:










