Lamborghini-ն 1500 Galardo սուպերմեքենա է հետ կանչել հնարավոր հրդեհումը կանխելու համար
Սպորտային սուպերմեքենաներ արտադրող Lamborghini ընկերությունը հայտարարել է Galardo մակնիշի 1,500 ավտոմեքենա հետ է կանչելու մասին, որպեսզի ուղղվի հրդեհման հետ կապված հնարավոր խափանման պատճառը, հաղորդում է AutoNews.ru-ն:
Հետկանչը վերաբերվում է 2004-2006թթ. արտադրած Lamborghini Galardo կուպե և ռոդսթեր թափքով ավտոմեքենաներին:
Lamborghini-ի մասնագետները խնդիրներ են նկատել ղեկային ուժեղացուցիչի համակարգում, որը դրա հերմետիկության խաթարման պատճառ կարող է հանդիսանալ: Հիդրավլիկ հեղուկը կարող է հոսել և թափվել շարժիչի շիկացած դետալների վրա: Իսկ քանի որ տվյալ հեղուկը դյուրավառ է, ապա կարող է հանգեցնել մեքենայի հրդեհման ընթացքի ժամանակ:
Միևնույն ժամանակ, ընկերության մասնագետները, նշել են, որ մինչև օրս մեքենայի սեփականատերերից տվյալ խնդրով որևէ բողոք չի եղել:
Lamborghini ընկերությունից հայտնել են, որ բոլոր տեսակի շտկումները իրականացվելու են բացարձակապես անվճար:










