Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող ձերբակալված անձանց թիվը հասել է 50-ի

18:00 • 16.09.12

Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող ձերբակալված անձանց թիվը հասել է 50-ի, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի առաջնորդ Մուհամեդ ալ- Մաղրիֆին:

 

Դեռ անցած հինգշաբթի Լիբիայի իշխանությունները հայտարարել էին առաջին կասկածվողների ձերբակալման մասին:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա օգոստոսի 11-ին հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսն ու ևս 3 աշխատակից: Լիբիայում և մուսուլմանական մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանատների վրա հարձակման պատճառն ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն է, որը, ըստ մուսուլմանների, վիրավորում է Մուհամադ մարգարեին: