Հակաիսլամական ֆիլմի դեմ բողոքի ցույց է անցկացվել նաև Լոնդոնում
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան մոտ այսօր «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի դեմ բողոքի ակցիա է անցկացվել, որին մասնակցել է շուրջ 300 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ակցիան կազմակերպել է «Հիզբ ուտ-Թահրիր» ծայրահեղական շարժումը, որը կողմ է հանդես գալիս շարիաթի օրենքներով իսլամական պետության ստեղծման օգտին: Մի ժամանակ Մեծ Բրիտանիայում դիտարկվում էր շարժման գործունեությունն արգելելու հարցը:
«Ցուցարարները խստորեն դատապարտում են իսլամի և մեր կրոնի յուրաքանչյուր խորհրդանիշի հասցեին ուղղված յուրաքանչյուր վիրավորանք»,- ասվում է շարժման հայտարարության մեջ:
Ըստ ոստիկանության՝ Մեյֆեյր թաղամասում ԱՄՆ դեսպանատան մոտ անցկացված ակցիայի ժամանակ որևէ արտառոց միջադեպ տեղի չի ունեցել:
Վերջին օրերին զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում մուսուլմանական մի շարք երկրներում, այդ թվում՝ Լիբիայում, Թունիսում, Սուդանում: Իսկ օգոսոտոսի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումը ողբերգական ավարտ էր ունեցել. զոհվել էր ԱՄՆ դեսպանն ու ևս 3 աշխատակից:










