Բրիտանացի նախարարը պաշտոնից ազատվել է՝ Իրանի վրա հարձակման ծրագրին չաջակցելու համար

19:41 • 16.09.12

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հարցերի պետնախարար Նիք Հարվին պաշտոնից ազատվել է՝ Իրանի վրա հնարավոր հարձակման ծրագրին աջակցություն չհայտնելու համար, գրում է The Mail on Sunday-ն:
 

 

Հարվին իշխող կոալիցիայի մաս կազմող Լիբերալ -դեմոկրատական կուսակցության անդամ է: Կուսակցության կազմում են մի քանի նախարարներ, ներառյալ՝ փոխվարչապետ Նիք Քլեգը:

 

Նա, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հեռացվել էր աշխատանքից սեպտեմբերի 4-ին, վարչապետ Դևիդ Քեմերոնի կողմից իրականացվող կադրային փոխատեղումների արդյունքում:

 

«Հարվին վստահեցնում է, որ պատճառն իր բացասական վերաբերմունքն է Իրանի վրա հարձակման ծրագրին: Նա իր շրջապատին հայտնել է, որ իրեն հեռացրել են ՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման հարցում տարաձայնություններից խուսափելու համար»,-ասել է նա: