ՆԱՏՕ-ի «սխալ» ռմբակոծման զոհ է դարձել աֆղանցի 7 կին

20:48 • 16.09.12

ՆԱՏՕ-ի ավիացիան «սխալմամբ» ռմբակոծության է ենթարկել Աֆղանստանի Լագման նահանգի լեռնային կիրճում ցախ հավաքող կանանց՝ կարծելով, թե գրոհայիններ են: Միջադեպի հետևանքով կանանցից 7-ը զոհվել է, նույնքանն էլ՝ վիրավորվել, հայտնում է «Պաժվակ» գործակալությունը՝ վկայակոչելով իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչներին:

 

 

 

 

Գործազրկության պատճառով կանայք ու երեխաները գիշերները լեռնային կիրճում ցախ են հավաքում ՝ այնուհետ շուկայում վաճառելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Միևնույն ժամանակ, Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերը (ISAF) հայտնել են, որ տվյալ շրջանում հայտնաբերվել է գրոհայինների 45-հոգանոց մի խումբ, որոնց ուղղությամբ ավիահարված է հասցվել: Հարվածի հետևանքով մեծ թվով գրոհայիններ են զոհվել: