Փարիզում ոստիկանությունը ԱՄՆ դեսպանատան մոտ ցույց կազմակերպած 100 իսլամիստի է ձերբակալել

02:07 • 16.09.12

Ֆրանսիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է մոտ 100 մարդու, ովքեր մասնակցել են իշխանությունների հետ չհամաձայնեցված ցույցին Փարիզում ԱՄՆ դեսպանատան դիմաց, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Հավաքվածները բողոքել են սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ:


Ակցիայի ականատեսների վկայությամբ, միայն ցուցարարների մի փոքր խումբ է կարողացել մոտենալ ԱՄՆ դեսպանատան պատերին, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում` Համաձայնության հրապարակի մոտ:


Հավաքվածների մեծ մասին Ֆրանսիայի իրավապահները մեկուսացրել են Տյուիլրի այգու մոտ: Ֆրանսիայի անվտանգության ծառայությունից նշում են, որ հավաքված մուսուլմանները հարում են սալաֆիական շարժմաը: