Պետերբուրգցին Փրկչի տաճարում թանաք է լցրել սրբապատկերի վրա

17:03 • 16.09.12

Մոսկվայի Փրկչի տաճարում մի տղամարդ թանաք է լցրել սրբապատկերներից մեկի վրա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության Մոսկվայի քաղաքային վարչությանը:

 

Տղամարդը ձերբակալվել է: Նա խոստովանել է, որ հաշվառված է հոգենյարդաբանական դիսպանսերում:

 

 

Բացի այդ, «Ինտերֆաքս»-ին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ արդեն պարզվել է նրա ինքնությունը. նա 62-ամյա Յուրի Պիոտրովսկին է, ով ծնունդով Սանկտ Պետերբուգից է և բնակվում է Գերմանիայում:

 

Նա խոստովանել է, որ նման քայլով ցանկացել է իր բողոքը հայտնել Ռուս ուղղափառ եկեղեցուն ու նրա դիրքորոշմանը Pussy Riot- ի հարցում: Նշենք, որ փետրվարին այս պանկ ռոք խմբի անդամները Փրկչի տաճարում խուլիգանություն էին կատարել՝ խորանի առջև երգելով. «Աստվածամա’յր, վտարի’ր Պուտինին», ինչի համար դատապարտվել են 2-ական տարվա ազատազրկման: