Իտալացի զույգի մեքենայի բեռնախցիկում տարատեսակ 50 սողուններ են հայտնաբերվել

13:28 • 16.09.12

Հռոմում իրավապահները մի զույգի մեքենայի բեռնախցիկում 50 տարբեր տեսակի և չափերի սողուններ են հայտնաբերել` այդ թվում նաև պիթոններ և դեգուներ (ութնատամ), գրում է Italia-ru.-ն:

 

Վերացման վտանգի և միջազգային բնապահապանական կազմակերպությունների խիստ հսկողության տակ գտնվող այդ սողունները պահված են եղել պլաստմասե տարաների մեջ, ինչն ուղղակի անթույլատրելի է այս կենդանիներին պահելու համար:

 

Այժմ սողունները գտնվում են անասնաբուժական հաստատությունների հսկողության տակ, իսկ զույգի դեմ քրեական գործ է հարուցվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և անօրինական պահման մեղադարնքներով: