Փոլ ՄաքՔարթնին ճանաչվել է աշխարհում ամենահարուստ մենակատարը
Հանրահայտ The Beatles քառյակի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնին ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մենակատարը` առաջ անցնելով Բոնոյից (603.500.000 դոլար), Էլթոն Ջոնից (322 800 000 դոլար) և Դևիդ Բոուից, գրում է Metro co. uk.-ը:
Մասնագետները ՄաքՔարթնիի կարողությունը գնահատել են 811.115.000 դոլար:
Աշխարհի ամենահարուստ մենակատարների լավագույն հնգյակը եզրափակում է Միք Ջագերը (306.600.000 դոլար):
Ինչ վերաբերում է կանանց, ապա վարկանշային աղյուսակում առաջատար դիրք է զբաղեցրել No Doubt-ի մենակատար Գվեն Ստեֆանին (300. 000.000 դոլար):
Վերջերս Փոլ ՄաքՔարթնին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն քաղաքացիական ` «Պատվո լեգեոն» շքանշանին, որը սակայն հասարակական դիրքի բարձրացումից բացի որևէ ֆինանսկան պարգևներ չի ներառում:










