Կեղծ ահազանգ սուպերմարկետից
10:23 • 16.09.12
Երևանի ոստիկանության վարչությունից այսօր՝ ժամը 09.24-ին, տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցի «Սաս» սուպերմարկետում հայտնաբերվել է կասկածելի երկու պոլիէթիլենային փաթեթ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փաթեթներում կենցաղային իրեր են:
Placeholder










