ԱՄՆ-ը տարհանում է Սուդանում և Թունիսում ԱՄՆ դեսպանատների աշխատակիցներին
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը տարհանում է Թունիսում և Սուդանում ԱՄՆ դեսպանատների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։
Ինչպես տեղեկացնում է BBC–ի ռուսական ծառայությունը, այդ դեսպանատներում կմնան միայն այն աշխատակիցները, որոնց ներկայությունը չափազանց կարևոր է դեսպանատան աշխատանքի համար։
Բացի դրանից՝ Պետքարտուղարությունն իր տարածած հաղորդագրությունում Թունիսում գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին առաջարկում է լքել այդ երկիրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հարձակումներ էին տեղի ունեցել մի շարք երկրներում՝ Եգիպտոսում, Ավստրալիայում, Սուդանում գտնվող ԱՄՆ դեսպանատների վրա։










