Օմսկում 2 ուղղաթիռ է բախվել
ՌԴ Օմսկի մարզում միմյանց են բախվել երկու ուսումնական ուղղաթիռներ: Միջադեպի հետևանքով տուժել է երկու մարդ, հաղորդում է Интерфакс -ը՝ վկայակոչելով օդային տրանսպորտի Արևմտյան-Սիբիրյան միջտարածքային վարչության աղբյուրի հաղորդագրությանը:
Օմսկի Կալաչինսկ օդակայանում այսօր ուսումնական թռիչք իրականացնող Մի-8 ուղղաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է օդում մանևր կատարող նմանատիպ ուղղաթիռի: Միջադեպի հետևանքով երկու ուղղաթիռներն էլ ընկել են 3-5 մետր բարձրությունից:
Վիրավորները հոսպիտալացվել են:










