Հակաիսլամական ֆիլմի պատճառով նոր բողոքի ակցիաներ՝ Աֆղանստանում
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ավելի քան հազար բնակիչ մասնակցում է հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ նոր բողոքի ակցիային, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով իրավապահներին:
Տեղաբնակ Մուհամեդ Վալիի խոսքերով` ցուցարարները փորձել են հարձակվել աֆղանական մայրաքաղաքի հիմնական մայրուղում գտնվող իր խանութի վրա:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի տվյալների՝ ցուցարարներն այրել են երկու ոստիկանական մեքենա: Նրա խոսքով՝ որոշ ցուցարարներ զինված են:
Այս պահին տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:
Հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Լիբիայում, Եմենում, Իրաքում, Թունիսում և այլ երկրներում:










