Հակաճապոնական ակցիաներն ընդգրկել են 85 չինական քաղաք
Չինաստանում շարունակվում են հակաճապոնական բողոքի ակցիաները Սենկակու վիճելի կղզիների շուրջ ծավալվող լարվածությա ֆոնին, հայտնում է Interfax-ը:
Շաբաթ-կիրակի օրերին Չինաստանի 85 քաղաքներում Սենկակու (չինարեն՝ Դյոյույդաո) կղզիների ճապոնական «ազգայնացման» դեմ հանդես եկող ցուցարարները գրոհել են Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունները, թալանել ճապոնական սուպերմարկետները:
Ակցիաները սկսվել էին շաբաթ օրը: Չինաստանում Ճապոնիայի դեսպան Ուիտիրո Նավան կոչ էր արել չինական իշխանություններին հնարավոր միջոցներ ձեռնարկել՝ Ճապոնիայի քաղաքացիների և ճապոնական ընկերությունների անվտանգությունն ապահովելու համար:
Նույն խնդրանքով Չինաստանին էր դիմել նաև Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան:










