Պետերբուրգում ադրբեջանցի «կոշիկի մոլագար» է ձերբակալվել (տեսանյութ)
Կոշիկի մոլագարը» Պետերբուրգում վախի մեջ է պահել կանանց 3 ամիս: Նրան կարողացել են հայտնաբերել տեսահսկման խցիկների միջոցով, որոնք ֆիքսել են հարձակումներից մեկը, հաղորդում է Life News Online-ը::
Ադրբեջանի քաղաքացի 25-ամյա երիտասարդի մոլուցքը կանացի կոշիկների հանդեպ այնքնան հեռու է գնացել, որ հանցագործը ամբողջովին կորցրել է գլուխը «բաղձալի» կոշիկները տեսնելիս: Տուժածներից մեկի վրա երիտասարդը հարձակվել է աղջկա մոր աչքի առաջ:
«Կոշիկի մոլագարը» գործել է միշտ նույն ոճով: Նա հետապնդել է զոհին իր բնակության վայրի մոտակայքում: Քայլել է զոհի հետևից ձևացնելով, թե բջջայինով է խոսում: Հենց որ աղջիկները մտել են շենքի մուտքից ներս, մոլագարը հարձակվել է նրանց վրա, գետնին տապալել և հանել կոշիկները: Իսկ հետո անմիջապես փախել:
Իրավապահները գրանցել են նրա հարձակումների 6 դեպքեր, սակայն համոզված են, որ դրանք անհամեմատ շատ են: Տուժածների շարքում երկու անչափահաս աղջիկ կա և 4 երիտասարդ աղջիկ: Ամենափոքր զոհը 12 տարեկան է:










