ՌԴ Կրոսնոդարի դատախազը և իր ուղևորուհին զոհվել են ավտովթարից

21:14 • 17.09.12

Այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է Կրասնոդար քաղաքի դատախազ Դմիտրի Լոպատկինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:


Ավտովթարը տեղի է ունեցել ժամը 17:00-ին Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ շրջանում` «Կրասնոդար - Նովոռոսիյսկ» ավտոճանապարհի 102-րդ կիլոմետրին:



Քննչական կոմիտեի մարզային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ, օպերատիվ տվյալներով, մայրուղու վրա բախվել են 2 ավտոմեքենաներ, որից մեկի ղեկին քաղաքի դատախազն է գտնվել:


Աղբյուրի խոսքերով, ավտովթարի հետևանքով զոհվել է նաև դատաղազի ավտոմեքենայում եղած ուղևորուհին: