Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանային տերություն.Դավութօղլու
Թուրքիան անում է հնարավորը Մերձավոր Արևելքում, Բալկաններում և Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով: Այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
«Մերձավոր Արևելքի, բալկանյան երկրների և Հարավային Կովկասի զարգացմամբ՝ Անկարան կդառնա տարածաշրջանային տերություն»,- ասել է թուրք նախարարը:










