Ավան Առինջում իր բնակարանում հայտնաբերվել է 60-ամյա տղամարդու դի

23:22 • 17.09.12

Այսօր երեկոյան ժամը 20.55-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 1/1 շենքի 53-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻն կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյանկում՝ բազմոցին, հայտնաբերվել է 60-ամյա Սամվել Եսայանի դին: