ՌԴ Պետդումայի պատվիրակությունն այսօր կժամանի Երևան

12:31 • 17.09.12

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությունն այսօր կժամանի Երևան: Ինչպես հայտնում է pnp.ru կայքը, պատվիրակությունը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի ներքո ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների նախագահների համակարգման նիստին: