Ավստրալացի երգչուհին հիացրել է Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին

13:19 • 17.09.12

Ավստրալական Բրիսբեն քաղաքում բնակվող օպերային երգչուհի Լիզա Բելը դեռևս քիչ հայտնի է այս ժանրի հայ սիրահարներին, սակայն մյուս կիսագնդում տաղանդավոր երգչուհին աշխարահռչակ դառնալու բոլոր շանսերն ունի:

 

Ինչպես նշում է unification.net.au կայքը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երգչուհուն համերգային ծրագրով հրավիրել է Երևան: Առաջին տիկինն ուղղակի ցնցվել է Լիզայի կյանքի պատմությամբ, ով 2 անգամ հաղթահարել է քաղցկեղը:

 

Ռիտա Սարգսյանը երգչուհուց որպես նվեր ստանալով նրա ձայնասկավառակն ու գիրքը՝ որոշել է այս նոյեմբերին նրա և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ երեխաներին նվիրված բարեգործական համերգ կազմակերպել:

 

Իսկ մինչ այդ` հոկտեմբերի 14-ին, երգչուհին ելույթ կունենա Լոս Անջելեսում` ՀՀ դեսպանատանը: