Մեկնարկում են «Կովկաս - 2012» զորավարժությունները. Վրաստանն անհանգստացած է

12:36 • 17.09.12

Ռուսաստանի հարավում մեկնարկում են «Կովկաս- 2012» զորավարժությունները, որոնք ավանդաբար առաջացնում են Վրաստանի և արևմտյան մի շարք երկրների անհանգստությունը, հաղորդում է BBC-ն:


Ընդհանուր առմամբ վարժանքներին կմասնակցեն 8 հազ զինվոր, ավելի քան 200 մարտական մեքենա, մոտավորապես 100 թնդանոթ, ինչպես նաև տասը մարտական նավ:

 


Զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով, չորս հրաձգարաններում և Սև ու Կասպից ծովերի շրջաններում: Առաջին փուլը կանցկացվի Կրասնոդարի շրջանի «Ռաևսկի» հրաձգարանում:

 


Զորավարժությունների բացմանը ներկա կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վարժանքների ընթացքին կհետևեն Պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, ինչպես նաև Կարսնոդարի երկրամասի ղեկավարությունը և Հարավային զինվորական շրջանի զորքերի հրամանատարությունը:

 

Ռուսաստանում անցկացվող զորավարժությունների անցկացման առիթով իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի արտգործնախարարությունը:  ««Կովկաս- 2012»-ը սպառնում է ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն Թբիլիսի ժամանած Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռումինիայի և Չեխիայի իր գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում: