Հունաստանի խորհրդարանը կքննարկի նախագահի աշխատավարձի կրճատման մասին օրինագիծը

13:46 • 17.09.12

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի աշխատավարձը մոտ ժամանակներում կիսով չափ կկրճատվի. համապատասխան օրինագիծն արդեն ուղարկվել է երկրի խորհրդարան, հայտնում է Postimees-ը:

 

Պատգամավորների կողմից հավանության արժանանալուց հետո, Պապուլիասի նոր աշխատավարձը կկազմի ամսական 11 561 եվրո: Բացի այդ, կկրճատվի նաև նրան տրամադրվող կենսաթոշակի չափը:
Խորհրդարան ուղարկված օրինագծի հեղինակն է Հունաստանի ֆինանսների փոխնախարար Խրիստոս Սատիկուրասը:

 

«Այս կրճատման շնորհիվ հնարավոր կլինի տարեկան 352 350 եվրո տնտեսել երկրի բյուջեից», -նշել է երկրի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, անցյալ շաբաթ Պապուլիասն անձամբ էր դիմել Ֆիննախին` տնտեսական ճգնաժամի պատճառով իր աշխատավարձն ու թոշակը կրճատելու խնդրանքով: