«Ահաբեկիչներ և դիվերսանտներ» են սողոսկել ՄԱԳԱՏԷ. Իրանական Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

21:10 • 17.09.12

Իրանական Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասին Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը մեղադրել է նրանում, որ կազմակերպության շարքեր են թափանցել «ահաբեկիչներ և դիվերսանտներ», հաղորդում է BBC-ն:


Գործակալության գլխավոր համաժողովին նա հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն «որոշ պետությունների» ազդեցության տակ է գտնվում:


ԱՄՆ-ն, Իսրայելն ու մի շարք եվրոպական երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու մեջ: Սակայն Թեհրանը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ բնույթ է կրում:


ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիյա Ամանոն այսօր հայտարարել է, որ ակնկալում է շարունակել բանակցությունները Իրանի հետ: