Թունիսում ԱՄՆ դեսպանատան 128 հոգանոց աշխատակազմը լքել է երկիրը
Թունիսում ԱՄՆ-ի դեսպանատան 128 դիվանագետ և աշխատակազմի անդամներ լքել են երկիրը՝ ժամանելով Վաշինգտոն, հաղորդել է թունիսյան Shems FM-ը:
Նախօրեին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կոչ էր արել, որպեսզի Թունիսում և Սուդանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների ոչ բարձրաստիճան աշխատակիցները հեռանան այդ երկրներից: ԱՄՆ-ի քաղաքացիներին նաև նախազգուշացում էր արվել չուղևորվել այդ երկրներ:
Վերջին տվյալներով՝ Թունիսում ԱՄՆ-ի դեսպանատան հարձակման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 48 մարդ, երբ վրդովված ամբոխը ուրբաթ օրը հարձակվել էր ամերիկյան դեսպանատան վրա՝ ի նշան ամերիկյան արտադրության հակաիսլամական ֆիլմի դեմ բողոքի:
Հրկիզվել էր նաև մերձակայքի ամերիկյան դպրոցը










