Պորտուգալիայում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքել են բյուջետային ծախսերի կրճատումների դեմ
Տասնյակ հազարավոր պորտուգալացիներ զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպել մայրաքաղաք Լիսաբոնում և այլ խոշոր քաղաքներում` դժգոհելով կառավարության կողմից իրականացվող տնտեսման խիստ միջոցառումների դեմ, գրում է Euromag-ը:
Ցույցերի ողջ ընթացքը գտնվել է իրավապահ մարմինների խիստ հսկողության ներքո, իսկ Լիսաբոնում ակտիվիստներին հսկել է նաև ոստիկանական ուղղաթիռը: Բացի սովորական քաղաքացիներից, բողոքի ակցիային մասնակցել են նաև Պորտուգալիայի մշակույթի բազմաթիվ գործիչներ:
Ինչպես նշում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, պետպարտքի նվազեցման միջոցառումներն իրենց մեջ ներառում են բյուջետային ծախսերի կրճատում, ինչն արդեն արտահայտվել է հարկերի բարձրացման և պետական աշխատողների աշխատավարձերի կրճատման տեսքով:
Եվրոգոտում առկա տնտեսական ճգնաժամի հետևանքով Պորտուգալիայում գործազրկության ցուցանիշը կտրուկ աճել է` հասնելով 16%-ի:










