ԱՄՆ իրավապահները ձերբակալել են Occupy Wall Street-ի 1-ին ամյակին նվիրված ակցիայի ավելի քան 100 մասնակիցների

21:46 • 17.09.12

ԱՄՆ Նյու-Յորքի ոստիկանությունը այսօր ձերբակալել է ավելի քան 100 «Գրավիր Ուոլ-սթրիթը» (Occupy Wall Street) շարժման մասնակցի, որոնք ցույց էին կազմակերպել քաղաքի կենտրոնում, հաղորդում է Russia Today հեռուստաընկերությունը:



Ձախակողմյան «Գրավիր Ուոլ-սթրիթը» շարժման մասնակիցները իրենց կազմավորման մեկամյակը նշել են համախոհներին կոչով` գրավել Նյու-Յորքի ֆոնդային բորսան և ֆինանսական շրջանը՝ դադարեցնելով համաշխարհային ֆինանսական կենտրոնի գործունեությունը:



Քաղաքի հեծյալ ոստիկանությունը ստիպված է եղել արգելափակել բոլոր շրջակա փողոցները, որոնք տանում էին դեպի Ուոլ-սթրիթ, որ ցուցարարները չկարողանան թափանցել այնտեղ: