Ամստերդամում ընդամենը 1 համար ունեցող հյուրանոց է բացվել (լուսանկարներ)
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում բավական տարօրինակ մի հյուրանոց է բացվել. ի տարբերություն սովորական հյուրանոցների` այն ունի ընդամենը 1 համար, գրում է Travel Blog-ը:
Hotel Droog-ը կառուցվել է պատմական արժեք ունեցող 18-րդ դարի մի շինությունում: Հյուրանոցի ընդհանուր մակերեսը 700 քմ է :
Hotel Droog-ի սեփականատերը նշել է, որ բացի բուն նպատակից, այն կարելի է օգտագործել նաև որպես մշակութային կենտրոն:
Հյուրանոցի միակ համարում կա մահճակալ, խոհանոց և հյուրասենյակ: Բացի այդ, հաճախորդները կարող են նաև այցելել բար, կոկտեյլ վայելել, զբաղվել ընթերցանությամբ գրադարանում կամ զբոսնել այգում:
Յուրօրինակ հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու համար նախատեսված գինը դեռևս հայտնի չէ:










