Ռուսաստանում «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը կարգելափակվի մինչև դատական որոշում կայացվի
Ռուսական «Ռոսկոմնադզոր»-ը (կապի ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմին) կապի օպերատորներին նախազգուշացնում է պատասխանատվության մասին՝ «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի տարածման համար, եթե ֆիլմը ճանաչվի որպես ծայրահեղական նյութ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ռոսկոմնադզորը հիշեցնում է կապի օպերատորներին և լրագրողներին, որ ՌԴ օրենսդրության համաձայն ծայրահեղական նյութերի տարածումը համարվում է ծայրահեղական գործունեություն, որի համար նախատեսված է պատասխանատվություն», - ասվում է գերատեսչության մամլո հայտարարության մեջ:
ՌԴ գլխավոր դատախազությունը ստուգում է անցկացրել, որի արդյունքում դատական հայց է նախապատրաստվել հավատացյալների համար վիրավորական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը որպես ծայրահեղական ճանաչելու վերաբերյալ:
Միևնույն ժամանակ «Ռոսկոմնադզոր»-ը խորհուրդ է տալիս կապի օպերատորներին մինչև դատարանի որոշումը արգելափակել օգտատերերի մատչումը տվյալ ֆիլմին:










