Մյունխենում անհայտը խաղի ժամանակ կրակել է ֆուտբոլիստների վրա
Արտակարգ իրադարձություններ են տեղի ունեցել Մյունխենում' սիրողական թիմերի խաղի ժամանակ: Անհայտը կրակ է բացել ֆուտբոլիստների վրա: Արդյունքում՝ մեկ ֆուտբոլիստ ոտքի հրազեն վնասվածք է ստացել:
Սկզբում մարզադաշտում հավաքված հանդիսատեսները ենթադրել են, որ ինչ-որ մեկը ճայթրուկ է պայթեցրել: Սակայն, երբ ֆուտբոլիստներից մեկը ընկել է գետնին, մեծ մասը անհապաղ թաքնվել են: Ամեն դեպքում, մի քանիսը մնացել են մարզադաշտում, որ օգնեն վիրավոր խաղընկերոջը:
Մարզիկին անմիջապես անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել: Հանցագործը թաքնված է եղել մարզադաշտի կողքի շենքում: Նրան այդպես էլ չի հաջողվել ձերբակալել:
Տուժել է նաև Էկվադորի 33-ամյա մի քաղաքացի, որի ուղղությամբ նույնպես կրակել է դիպուկահարը, երբ փորձել է վիրավորել ևս մեկ խաղացողի, հայտնում է Local.de-ն:










