Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ևս մեկ հզոր պայթյուն է որոտացել, հրդեհը տարածվում է (տեսանյութ)
Սումգայիթում երկրորդ հզոր պայթյունն է որոտացել, հայտնում է 1news.az –ը ՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Ստացված տեղեկությունների համաձայն, չնայած հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 2 ուղղաթիռներ և երկու տասնյակ հրշեջ տեխնիկա, միևնույն է հրդեհը դեռ չի ստացվում տեղայնացնել, այն արագ տարածվում է:
Հիշեցնենք, որ Սումգայիթում լվացքի փոշի արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունից և հրդեհից նախնական տվյալներով 6 մարդ է զոհվել, ևս 8-ը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել:
Բաքվից և Խիրդալան քաղաքից Սումգայիթ են ուղևորվել 38 հրշեջ մարտական հաշվարկներ, որոնք կմիանան տեղի 14 հրշեջ հաշվարկներին:










