Թուրքիայի նախկին նախագահի մարմինը կարտաշիրիմվի մահվան պատճառները պարզելու համար, կասկած կա, որ նրան թունավորել են

23:59 • 17.09.12

Թուրքիայում կարտաշիրիմվի Թուրգութ Օզալի աճյունը` նրա մահվան պատճառները պարզելու նպատակով, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

  

Նման հրահանգ է տվել այսօր երկրի ղեկավար Աբդուլյահ Գյուլը:

 

Թուրգութ Օզալը հանկարծակի մահացել էր 1993թ.: Պաշտոնական վարկածով, մահվան պատճառը սրտի կաթվածն էր:
Սակայն կան լուրջ կասկածներ, որ Թուրքիայի նախկին ղեկավարին կարող էին մկնդեղով թունավորած լինել:


Հետաքննության համար առաջին ազդակ էր հանդիսացել 1998 թ.-ին Օզալի կնոջը` Սեմրա Օզալին ուղարկված գրությունը, որի մեջ նշվում է. «Թուրգութ Օզալին սպանել են` դեղով թունավորելով: Մարդասպանն Ադրբեջանում է, անունը` Հասան Ալիօղլու»: