Էրդողան. 500 քուրդ է սպանվել մեկ ամսվա ընթացքում

20:40 • 17.09.12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անցած ամսվա ընթացքում երկրի անվտանգության ուժերի կողմից սպանվել է 500 քուրդ ապստամբ, հաղորդում է BBC-ն:


Հանդես գալով թուրքական հեռուստատեսությամբ՝ Էրդողանն ասել է, որ ավելի քան 100 ապստամբներ սպանվել են վերջին 10 օրերին երկրի հարավ-արևելյան սահմաններին անցկացվող գործողության ընթացքում:


Թուրքական բանակը ռեգուլյար գործողություններ է անցկացնում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Իրաքի հետ սահմակակից շրջաններում: