Բաղդադի «կանաչ գոտու» հարևանությամբ պայթունի հետևանքով չորս մարդ է զոհվել
Չորս մարդ զոհվել և առնվազն տասնմեկը վիրավորվել են Բաղդադի այսպես կոչված` կանաչ գոտու մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես հայտնում է BBC-ն, այս շրջանում տեղակայված են արտասահմանյան և պետական կառույցները, այդ թվում՝ նաև ԱՄՆ դեսպանատունը:
Ըստ Բաղդադի իշխանությունների տվյալների՝ պայթուցիկ սարքերով բեռնված մեքենան հարվածել է «կանաչ գոտու» դարպասներին:
Զոհերից երկուսն անվտանգության ծառայության աշխատակիցներ են:










