Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ

14:57 • 17.09.12

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:


Ըստ ՀԱԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական և սոցիալ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցեր: