Թուրք գնդապետն առաջարկել է Ալիևին «հերոս» Սաֆարովի արձանը կանգնեցնել բոլոր զորամասերում

12:46 • 18.09.12

Թուրքիայի քաղաքացի, թոշակի անցած գնդապետ- լեյտենանտ Բադրի Ուսթուները շնորհակալական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝  մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, հայտնում է ԱՊԱ-ն:



«Եթե ես լինեի Ձեր փոխարեն, նույն կերպ կվարվեի: Ես հիանում եմ Ձեզանով»,- գրել է թոշակի անցած գնդապետն ու առաջարկել հային կացնով սպանած «հերոսի» արձանը կանգնեցնել բոլոր զորամասերում, որպեսզի «այն օրինակ ծառայի յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի համար»:

 

«Քանի որ ես Ձեզանից մեծ եմ (նախագահին), ապա համբուրում եմ Ձեր աչքերը, այլապես կհամբուրեի Ձեր ձեռքերը: Այդպիսին պետք է լինի սերը ժողովրդի նկատմամբ, հայրենասիրությունը, քաջությունը»,- գրել է թուրք գնդապետը: