Հարավային Սուդանում զինվորականները սխալմամբ կրակել են իրենց գործընկերներին. 40 զոհ

08:23 • 18.09.12

Հարավային Սուդանի զինվորականները սխալմամբ կրակ են բացել երկրի Ռազմածովային ուժերին պատկանող մոտորանավակի ուղղությամբ: Նավի խորտակման հետևանքով զոհվել է 40 զինծառայող, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանակի ներկայացուցիչ Ֆիլիպ Ագուերին:


Ավելի վաղ երկրի էքստրեմիստները հայտնել էին, թե իրենք են խորտակել նավակը, սակայն բանակի հրամանատարությունը խոստովանել է, որ կրակը բացել է առափնյա անվտանգությունը:


«Հրամանատարը չի արձագանքել մոտորանավակը կանգնեցնելու փորձերին»,-պարզաբանել է Ագուերը՝ հավելելով, որ տեղի է ունեցել «ողբերգական և լրջագույն սխալ»:


Նավակում եղել է մոտ 170 զինծառայող: Նրանց մեծամասնությունը, ներառյալ՝ կապիտանը, զոհվել են:

 

 

Հարավային Սուդանն ու Սուդանը վաղուց պայքար են մղում սահմանամերձ նավթահանքերի համար: