Բրյուսելը դարձել է աշխարհի ամենախոշոր լրտեսական կենտրոններից մեկը. Բելգիայի Անվտանգության ծառայության ղեկավար
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը վերածվել է աշխարհի ամենախոշոր լրտեսական կենտրոններից մեկը, պնդում է երկրի անվտանգության ծառայության ղեկավար Ալեն Վինանտսը ԵՄ-ին մոտ կանգնած «Եվրոոբզերվեր» ինտերնետ պարբերականի այսօրվա հոդվածում:
«Մենք խոսում ենք, ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր աշխատակիցների և գործակալների մասին», - հայտարարել է Վինանտսը:
«Բելգիայում Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև մի շարք այլ երկրներ լրտեսական ցանցերը հասել են այն մակարդակի, ինչպիսին կար սառը պատերազմի ժամանակ», - նշել է բելգիական պետանվտանգության ծառայության ղեկավարը:
«Մեր երկրում են բազմաթիվ դիվանագետներ, գործարարներ, միջազգային կազմակերպություններ` ՆԱՏՕ-ն, եվրոպական կառույցները: Դրա համար օտարերկրյա հետախուզությունների համար այստեղ շատ անելիք կա», - ասել է նա:
Նրա խոսքով, օտարերկրյա հետախուզական ծառայությունները Բելգիայում աշխատում են դիվանագետների, լրագրողների, գործարարների և ուսանողների տեսքով:
Բացի հետախուզական տվյալների հավաքագրումը, լրտեսները փորձում են ազդեցություն գործել ՆԱՏՕ-ի և Եվրամիությանի բարձրաստիճան աշխատակիցների կայացրած որոշումների վրա:










