Եգիպտոսի դատախազությունը հակաիսլամական ֆիլմի գործով ձերբակալության օրդերներ է արձակել
Եգիպտոսի դատախազությունը 7 ղպտիների ձերբակալության օրդերներ է արձակել: Նրանք, իբրև թե կապ ունենա հակաիսլամական համարվող «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի ստեղծման հետ, հաղորդում է BBC-ն:
Երկրի դատախազության հայտարարության համաձայն, նրանք մեղադրվում են ազգային միասնությանը հարված հասցնելու և իսլամը վիրավորելու մեջ: Բոլոր մեղադրվող ղպտիները, ինչպես ենթադրում է դատախազությունը, գտնվում են Եգիպտոսի սահմաններից դուրս:
Հետախուզվողների շարքում է նաև Նիկուլա Բասելի Նակուլան, ով համարվում է ֆիլմի պրոդյուսերը: Ձերբակալության օրդեր է արձակվել նաև ամերիկյան եկեղեցական առաջնորդ Թերրի Ջոնսի համար, ով բազմիցս հանդես է եկել հակաիսլամական հայտարարություններով:










