Ադրբեջանցիներն ու թուրքերը բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան մոտ
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ադրբեջանական և թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է 1news.az-ը:
Բողոքի ցույցը կազմակերպվել է ի պատասխան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ այսօր անցկացվելիք հայկական համայնքի բողոքի ակցիային:
Հայկական համայնքը բողոքի ակցիա կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Փարիզ այցի կապակցությամբ:










