Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը
Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատունն այսօր վերսկսել է իր բնականոն աշխատանքը, այդ թվում նաև այցագրերի ձևակերպումն ու տրամադրումը, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով դիվանագիտական առաքելության հատուկ հայտարարությանը:
Ամերիկյան դեսպանատան աշխատանքը դադարեցվել էր հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների պատճառով:
Դեսպանատան մոտ անցկացված քառօրյա ցույցերի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 200-ը ստացել են վնասվածքներ: Հարյուրավոր եգիպտոսցիներ ձերբակալվել են:
Եգիպտոսում ԱՄՆ դեսպան Էնն Փաթթերսոնը, ընդհատելով իր արձակուրդը, անցած շաբաթվա վերջին վերադարձել է Կահիրե:










