Irish Daily Star-ի խմբագիրն ազատվել է աշխատանքից՝ Քեմբրիջի դքսուհու լուսանկարները հրապարակելու պատճառով
Իռլանդական Irish Daily Star թերթի խմբագիր Մայքլ Օ'Քեյնն ազատվել է աշխատանքից Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի սկանդալային լուսանկարները տպագրելու համար, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես»-ը՝ վկայակոչելով Independent Star ընկերությանը, որին պատկանում է թերթը:
Նախորդ շաբաթ 30-ամյա Քեթի կիսամերկ լուսանկարները, որոնք արվել էին Ֆրանսիայում արձակուրդի ժամանակ, հայտնվել էին իռլանդական թերթում: Թագավորական ընտանիքը քննադատել էր լուսանկարների հրապարակումը:
Նախօրեին թագավորական ընտանիքը հայց է ներկայացրել լուսանկարներն առաջինը հրապարակած ֆրանսիական Closer ամսագրի դեմ՝ անձնական կյանք ներխուժելու մեղադրանքով:










