Ֆրանսիայում որսորդական շունը կրակել և լուրջ վիրավորել է տիրոջը
Ֆրանսիայում որսորդը լուրջ վնասվածք է ստացել կրակոցից, որը կատարել է նրա շունը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի Պերիգոր շրջանում, որսի ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Տուժածի խոսքով, նրա երեք որսորդական շներից մեկը ցատկել է հրացանի վրա և դիպչել ձգանին, որին հետևել է կրակոցը:
Տղամարդը նշել է, որ կատարվածում միայն ինքն է մեղավոր, քանի որ չի կարողացել զենքի անվտանգ պահման պայմաններ ապահովել:










