Ռուսաստանում դեռահաս աղջիկը նետվել է գնացքի տակ՝ մոր դաժան վերաբերմունքի պատճառով

14:06 • 18.09.12

ՌԴ Կեմերովի մարզի Օսիննիկի քաղաքի 53-ամյա մի բնակչուհի կասկածվում է իր դստերն ինքնասպանության հասցնելու մեջ, հայտնում է interfax.ru-ն` վկայակոչելով իրավապահների:

 

Գործի նյութերի համաձայն՝ կինը պարբերաբար ծեծել և վիրավորել է իր 16-ամյա դստերը: Վիրավորանքները և նվաստացումները շարունակվել են 2 տարի:

 

Չդիմանալով նվաստացումներին՝ աղջիկն ինքնասպանության նպատակով գնացել է երկաթուղային կայարան և նստել երկաթգծերի վրա՝ շարժվող շոգեքարշի դիմաց: Սակայն մեքենավարը ժամանակին նկատել է նրան և արգելակել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել ողբերգությունից: