Գյումրեցի աղքատ և ծնողազուրկ երեխային փորձել են գնել 7000 դոլարով (տեսանյութ)

10:19 • 18.09.12

Գյումրի քաղաքում տիրող զարհուրելի ու ահագնացող չափերի հասնող աղքատության ականատեսն ենք ամեն օր. այս մասին տեղեկացնում են Գյումրիի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության անդամները, ովքեր օգնություն բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շրջագայում ենք քաղաքի ծայրամասային տնակային ավաններում ու թաղամասերում:

 

ՀԿ-ի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ ծայրաստիճան աղքատությունից զատ նաև ընտանեկան դժբախտությունների մասին պատմություններ են լսում.«Չհուզվելու համար մարդ պարզապես պետք է քար սիրտ ունենա»:

 

«Շիրակ կենտրոն»-ը ներկայացնում է իր պատրաստած հերթական տեսանյութը, որը պատմում է ծայրահեղ աղքատության մեջ հայտնված և կոմունալ բոլոր միջոցներից, անգամ ջրից զուրկ խարխուլ մի խրճիթում իրենց չորսամյա թոռան հետ ապրող տարեց ամուսինների մասին:

 

Երկուս ու կես տարի է, ինչ նրանց աղջիկը գտնվում է կալանավայրում, և քանի որ վերջինս միայնակ մայր է եղել, նրա երեխային` չորսամյա Ալենին պահում են տատն ու պապը:

 

Փոքրիկ Ալենի մոր դատապարտվելուց հետո անհայտ մարդիկ պապիկին փորձել են համոզել` վաճառել երեխային:


Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: