Հայտնի են դարձել ամենաբարձր աշխատավարձեր վճարող քաղաքները

09:49 • 18.09.12

Շվեյցարական UBS ֆինանսական կոնգլոմերատի մասնագետները «Գներ և աշխատավարձեր» անվանումով մի ուշագրավ հետազոտություն են անցկացրել` պարզելու համար, թե որոնք են ամենաբարձր աշխատավարձեր վճարող քաղաքներն աշխարհում:

 

Ինչպես նշում է Le Martin-ը, ուսումնասիրությունն անցկացվել է միայն կայուն տնտեսություն ունեցող քաղաքների շրջանում: Արդյունքներից պարզվել է, որ աշխատանքի դիմաց վարձատրման ամենամեծ ցուցանիշը շվեյցարական Ժնև քաղաքում է, որից աննշան ետ է մնում Ցյուրիխը:

 

Ուսումնասիրությունն անցկացնելիս մասնագետները հաշվի են առել տվյալ քաղաքում տրվող աշխատավարձերի չափը` առանց հարկային ու սոցիալական պահումների, ինչպես նաև սպառողական զամբյուղի չափը: