75 տարեկանում առաջին անգամ ամուսնացած ռուս կինը սպասում է բանտում գտնվող ամուսնու վերադարձին (տեսանյութ)

14:17 • 18.09.12

Ռուսաստանի Դաշնության Սվերդլովի մարզի Կամենսկ-Ուրալսկ քաղաքի 75-ամյա թոշակառու Զինաիդա Կրյուկովան իր կյանքում առաջին անգամ ընտանիք է կազմել 75 տարեկանում, հայտնում է Life News-ը:

 

Սակայն նրա երկար սպասված հարսանեկան արարողությունը կատարվել է կալանավայրում, քանի որ Յուրի Պավովալովի հետ հանդիպումից անմիջապես հետո տղամարդուն ազատազրկել են ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով:

 

 Իսկ մեղրամսին փոխարինել է 2 –օրյա տեսակցությունը:

 

Այժմ Զինաիդան հստակ որոշում է կայացրել՝ սպասել իրենից 20 տարով երիտասարդ ամուսնուն: Իսկ նորաթուխ ամուսինը գտնվում է բանտում` կրելով 6 տարվա ազատազրկման պատիժը:

 

Նորապսակները մտադիր են վերջնականապես միասին լինելուց հետո մեկնել ճամփորդության` երջանկության կորսված տարիները վերգտնելու համար:

Տեսանյութը դիտել այստեղ: