Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք հարձակվել են McDonald’s-ի վրա, կոտրել կահույքն ու ծեծել մարդկանց (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգ քաղաքի Մոսկովյան շրջանում անհայտ անձինք հարձակվել են McDonald’s-ի բացօթյա սրճարանի այցելուների վրա, կոտրել կահույքը, ծեծել մարդկանց և մի քանի րոպե անց անհետացել, հայտնում է ntv.ru կայքը:
Մոտ 50 հոգուց բաղկացած խումբը եղել է դիմակավորված: Հարձակումից հետո այցելուները բազմաթիվ վնասվածքներ են ստացել: Նրանցից 3 –ի վիճակը բժիշկները ծանր են գնահատել:
Սրճարանի բոլոր հաճախորդները եղել են հյուսիսկովկասյան երկրների քաղաքացիներ: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել. 7 կասկածյալ արդեն ձերբակալված է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










