Մահապարտները գրոհել են ՆԱՏՕ-ի և աֆղանցի զինծառայողների վրա, կան զոհեր

22:17 • 18.09.12

Մահապարտ ահաբեկիչները այսօր երեկոյան գրոհել են ՆԱՏՕ-ի և աֆղանական ազգային բանակի զինծառայողների վրա Աֆղանստանի հարավում և արևելքում, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում կատարելով աֆղանական «Տոլո» հեռուստաալիքին:


Աֆղանական Կունար մարզի ղեկավարի մամլո քարտուղարի տրամադրած տեղեկություններով՝ «մահապարտի գոտիով» ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է ՆԱՏՕ-ի զինծառայողների մեջ, որոնք զբաղված են եղել նախկինում պայթեցված կանուրջի վերանորոգմամբ:


Հարավային Հելմենդ նահանգի Գերշիկ շրջանում մահապարտը գրոհել է աֆղանական բանակի ռազմաբազան:

Ինքնապայթեցման արդյունքում զոհվել է մեկ զինծառայող և բազայի մեկ քաղաքացիական աշխատակից, 5 զինծառայող վիրավորվել է: