Ֆրանսահայերը բողոքի են դուրս եկել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Լուսանկարը՝ Armenpress-ի
Երևանի ժամանակով ժամը 21.00–ին այսօր բազմաթիվ ֆրանսահայեր բողոքի են դուրս եկել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։
Ցուցարարներն այդ կերպ իրենց բողոքն են արտահայտում աշխատանքային այցով Փարիզում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ, ով ներում էր շնորհել և հերոսացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարելով սպանած և ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ցուցարարներին են միացել նաև երեք սենատորներ։
Նա նաև նշեց, որ իրենք բողոքում են ընդդեմ Իլհամ Ալիևի ներկայությանը Ֆրանսիայում։
Ցուցարարներ պարզել են հայկական եռագույնը, ինչպես նաև Սաֆարովին պատժելու կորերով ցուցապաստառներ։ Ֆրանսահայերը պատրաստվում են բողոքի ցույցը շարունակել մինչև Երևանի ժամանակով ժամը 23.00–ը։










